Ռամզան Կադիրովի զարմիկի հարսանիքը ցնցել է ողջ Ռուսաստանը
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովն Ինստագրամի իր էջում տեղադրել է իր ավագ եղբոր` Զելիմխանի որդու հարսանիքի տեսանյութը:
«Մեր թանկարժեք հարսիկն է դարձել Իման Մագոմադովան: Մեզ հետ ուրախությունը կիսում էին մեր եղբայրները, Հյուսիսային Կովկասի տարածաշրջանների ղեկավարները, դաշնային գերատեսչությունների ղեկավարները, Ռուսաստանից և այլ երկրներից ժամանած հյուրերը: Հարսանիքը կազմակերպվել էր չեչենական ավանդույթներով: Յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի մասնակցելու դրան և նա կհամարվի ցանկալի հյուր:
Հայտնի է, որ հարսանիքի օրը չեչենները կազմակերպում են ձիարշավ: Տեղի են ունեցել 5 մրցավազքեր: Մրցել են մոտ 2 հարյուր ձիեր Չեչնիայից և Հյուսիսային Կովկասից:
Միաժամանակ տեղի էին ունենում ազգային սպորտաձևերի մրցումներ: Հենց այդտեղ էլ բացվել էին սեղանները և հյուրերը պարում էին լեզգինկա:
Մոտավոր հաշվարկներով, արարողությանը մասնակցել են 200 հազար մարդ»,- գրել է Կադիրովը: