Բաժիններ՝

Թուրքիան սուզանավային նավատորմի հզորությամբ աշխարհում 8-րդն է

Ամերիկյան «Global Firepower» վերլուծական ընկերությունը հրապարակել է 2026-ին աշխարհի ամենահզոր սուզանավային նավատորմ ունեցող երկրների ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Զեկույցում երկրների ծովային պաշտպանական կարողունակությունները գնահատվել են սուզանավերի քանակի, դրանց քաշի (տոննաժի) և տեխնոլոգիական հնարավորությունների հիման վրա։

Ըստ հրապարակված տվյալների՝ աշխարհի 3 ամենահզոր սուզանավային նավատորմ ունեցող երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը՝ համապատասխանաբար 66, 66 և 61 սուզանավերով: Այս երկրների կողքին տեղ է գտել նաև Թուրքիան՝ զբաղեցնելով իր տեղը ամենաուժեղ նավատորմ ունեց երկրների 20-յակում:

Ըստ այդմ՝ Թուրքիան 14 սուզանավով 8-րդ տեղում է՝ առաջատար եռյակից զատ զիջելով Հնդկաստանին, Հարավային Կորեային, Ճապոնիային, Հյուսիսային Կորեային և Իրանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս