Բաժիններ՝

Գերմանիայում հսկողության տակ է գտնվում շուրջ 90 մզկիթ

Գերմանիայում իշխանությունների հսկողության տակ է գտնվում շուրջ 90 մզկիթ: Այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի Սահմանադրության պահպանության դաշնային գերատեսչության ղեկավար Հանս-Գեորգ Մասենը, տեղեկացնում է DW-ի ռուսական ծառայությունը:

Նրա խոսքով՝ խոսքն առաջին հերթին, արաբալեզու ոչ պաշտոնական մզկիթների մասին է, որտեղ մուսուլմաններին ջիհադի կոչ է արվում:

Մասենն ընդգծել է, որ իր գերատեսչությունը հսկողություն է սահմանում Գերմանիայի ոչ բոլոր մուսուլմանների նկատմամբ, այլ միայն կրոնական և քաղաքական ծայրահեղականների, ինչպես նաև ԴԱԻՇ-ի կողմնակիցների նկատմամբ:

«Գերմանիային հարկավոր է կոալիցիա ծայրահեղականության դեմ, ու դրա համար մեզ հարկավոր են այն չափավոր մուսուլմանները, որոնք պատրաստ են պայքարել ծայրահեղականության դեմ սահմանադրականության շրջանակում»,- ասել է նա:
Ավելի վաղ նա հայտարարել էր, թե Գերմանիան ԴԱԻՇ-ի ջիհադիստների թիրախի ներքո է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս