![](/banners/BeFunky-design.jpg)
50 տարվա մեջ առաջին անգամ ԱՄՆ-ից զբոսանավ է ուղևորվել Կուբա
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/CUBA.jpg)
Վերջին մի քանի տասնամյակում առաջին անգամ զբոսանավ է ժամանել Կուբայի մայրաքաղաք ԱՄՆ-ի Մայամի քաղաքից, հայտնում է Associated Press գործակալությունը:
Adonia զբոսանավը՝ 700 ուղևորով, Մայամիից նավարկության էր մեկնել երեկ՝ ժ. 16.00-ին (Երևանի ժամանակով ժ. 24.00-ին):
Նավարկությունը տևել է 17 ժամ:
Վերջին անգամ ԱՄՆ-ից զբոսանավը Կուբա ուղևորվել էր 1970-ականներին: Սպասվում է, որ այդ երթուղով չվերթերի թիվը կարող է կազմել տարեկան մի քանի հազար:
ԱՄՆ-ն և Կուբան 2014թ. վերջին հայտարարեցին հարաբերությունների նորմալացման մասին: