Բաժիններ՝

U2 խմբի կիթառահարը նվագել է Սիքստինյան կապելլայում

Իռլանդական հայտնի U2 ռոք-խմբի կիթառահար Էջը (Դևիդ Էվանս) նվագել է Սիքստինյան կապելլայում: Ինչպես հաղորդում է «Аввенире» թերթը, երաժշտի կարճատև ելույթը կայացել է Վատիկանում տեղի ունեցած՝ քաղցկեղին վերաբերող համաժողովից հետո:

Կիթառահարը կատարել է U2-ի մի քանի կոմպոզիցիա, իսկ նրան ձայնակցել են իռլանդացի 6 անչափահասներ: Հանդիսատեսի շարքում եղել են համաժողովի 200 մասնակիցները:

Ինչպես նշում է աղբյուրը, 1481թ. կառուցված Սիքստինյան կապելլայում առաջին անգամ է ռոք երաժշտություն հնչել: Նախկինում կապելլայում, որտեղ ավանդաբար անցկացվում են Հռոմի Պապի ընտրությունները, թույլատրվել են միայն եկեղեցական ու դասական երաժշտության համերգներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031