Նրա խոսքով՝ ԼՂՀ-ում լայնածավալ պատերազմի դեպքում բոլոր մեծ խաղացողները տարածաշրջանում մեծ ցանկություն կունենան շփման գծում զորքերի տեղակայման, որպեսզի ամբողջ գործընթացի վերահսկողությունը վերցնեն իրենց ղեկավարման տակ ու կողմերին թելադրեն իրենց կամքը:
Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիան պատրաստ է միայնակ ցամաքային գործողություններ սկսել Սիրիայի տարածքում: Հասկանալի է, որ այնտեղ բախումը լինելու է ոչ միայն/ոչ թե Ասադի զորքերի, այլ նաեւ Ռուսաստանի հետ:
Ադրբեջանական APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի շփման գծում սպանվել է Ադրբեջանի ԶՈՒ շարքային Ամրահ Այդըն օղլու Յուզբեկովը:
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնել է Արցախ` ԼՂՀ ղեկավարության հետ հանդիպելու։ Թե՛ այդ քայլը եւ թե՛ դրանից առաջ՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տալիս։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել աշխատանքի չներկայացած և նիստերին չմասնակցող պատգամավորներին մանդատից զրկելու մասին: Փաստաթղթի տեքստը հրապարակվել է իրավական տեղեկատվության ինտերնետ-պորտալում, հայտնում է RIA Novosti-ն:
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում է ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը Սամարայի երկրամասի Սիզրան քաղաքի մոտակայքում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի գնդապետ Անդրեյ Գոշտի և նրա ընտանիքի զանգվածային սպանության մեջ կասկածվողների ձերբակալությունը:
Դնեպրոպետրովսկում ոստիկանությունը հյուրանոցա-ռեստորանային համալիրում հանդիպման ժամանակ ձերբակալել է հանցագործ աշխարհում հեղինակություն վայելող 12 անձի: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով Դոնեցկի մարզի Ազգային ոստիկանության պետ Վյաչեսլավ Ամբրոսկինին:
Արևմտյան Վիրջինիան դարձել է Միացյալ Նահանգների 44-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից տեղեկացնում են, որ Արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինը, որը 2016-ի ապրիլը հայտարարել էր ն ահանգում Ցեղասպանության հիշատակի և կանխարգելման ամիս, համապատասխան հռչակագիր է ընդունել:
Գերմանացի հաղորդավար և երգիծաբան Յան Բեմերմանը, ով գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորող բանաստեղծություն էր կարդացել, սուր քննադատության է ենթարկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, հայտնում է Zeit պարբերականը:
Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ գործողությունների հետևանքները, դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։
Ադրբեջանական APA գործակալությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը մեկնաբանել է, թե ինչ հետևանքներ կունենա Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը:
Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի զարգացման միջազգային կոմիտեն պահանջել է անկախ հետաքննություն անցկացնել Բրիտանիայում արտադրված զենքի՝ Եմենի խաղաղ բնակչության նկատմամբ հնարավոր կիրառությունը պարզելու համար, հայտնում է BBC-ն:
Ինչպե՞ս է իրավիճակը ռազմաճակատում, հարցրինք ԼՂ վարչապետ Արա Հարությունյանին։ «Այս պահին և նախորդ օրը հարաբերականորեն հանգիստ է»։ Լռություն՝ փոթորիկից առաջ։
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հանգիստ, վստահ, զուսպ անում են այն, ինչ պետք է ներկայիս իրավիճակում՝ ԼՂՀ կատարած այցի ընթացքում և Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Հայցվորուհու խոսքով՝ ինքը շատ տասնամյակներ օգտագործել է Johnson&Johnson-ի փոշու արտադրանքը, մասնավորապես, Baby Powder-ը եւ Shower to Shower Powder-ը որպես ինտիմ հիգիենայի միջոց: Կնոջ մոտ ախտորոշել են ձվարանների քաղցկեղ, ինչից հետո հեռացրել են նրա արգանդը:
Փարիզի բնակիչ, 44-ամյա ֆրանսիացի Ֆրեդերիկ Դեզնարդը դատի է տվել նախկին գործատուին եւ բարոյական վնասի համար 360 հազար եվրոյի չափով փոխհատուցում է պահանջում ձանձրալի աշխատանքի համար, տեղեկացնում է Telegraph-ը:
Ադրբեջանի Շեքի (Նուխի) քաղաքից դեպի հյուսիս Քիշ գյուղում գտնվող 4 դարի հայկական եկեղեցին այդտեղ այցելող զբոսաշրջիկներին ներկայացվում է որպես աղվանական: Քիշ անվանունն առաջացել է ադրբեջաներեն «քեշիշ»` տերտեր բառից:
«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի համահեղինակ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դրական գնահատեց նախագծի վերաբերյալ կառավարության գնահատականը:
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Panorama.am-ի հետ զրույցում մեկնաբանել է «Արցախի հանրապետությունը ճանաչելու մասին» նախագծին հավանություն տալու վերաբերյալ տարածված լուրերը
Անդրադառնալով Օսկանյանի «Համախմբում» կուսակցությանը՝ նա նշեց, որ ԸՕ-ի քվեարկման ժամանակ այն ցույց տվեց, որ նրանք դեմ չեն իշխանությունների ներկայացրած ԸՕ-ին, որովհետև մեկ հոգի է դեմ քվեարկել՝ Վարդան Օսկանյանը:
Մամեդովը դարձյալ հայկական կողմին մեղադրել է «բանակցային գործընթացը խափանելու, ստատուս քվոն պահպանելու, միջազգային իրավունքի նորմերին չհետևելու, ՄԱԿ-ի բանաձևերն արհամարհելու» մեջ:
Վերջինիս խոսքով՝ պահպանվել են նիստի ձայնագրությունները, որոնք կարող են ապացուցել, որ ինքը նման սադրիչ արտահայտություն չի հնչեցրել
Հայկական կողմին, ըստ մեր աղբյուրների, չի հաջողվել վերացնել հարաբերություններում վերջին տարիներին պահպանվող անվստահության մթնոլորտը, ավելին, հայկական կողմի պահվածքը բանակցային գործընթացում նորանոր հարցեր է առաջացնում։
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում դրական առաջընթացի հնարավորություն չի երևակվում»
Թուրքիայում ուժի մեջ է մտել Շենգենյան գոտու երկրների համար վիզային սահմանափակումները չեղյալ հայտարարելու օրենքը:
«ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը փոքր-ինչ խորամանկում է` ասելով, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևան առաջարկների նոր փաթեթ չէր բերել…
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը վերջերս իր արած հայտարարությունը դավաճանություն չի համարում:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) անդամները, որոնք կաջակցեն «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) ահաբեկիչներին, կզրկվեն պատգամավորական անձեռնմխելիությունից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է TRT Haber-ը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Պարբերականի տեղեկություններով՝ այդ հարցով պաշտոնական առաջարկություն Գերմանիայի կառավարությունը կանի արդեն հուլիսին: Այն ներառելու է եվրոպական միասնական գլխավոր շտաբի ստեղծման պլաններ՝ ԵՄ գործողությունները կոորդինացնելու համար, ինչպես նաև ռազմական տեխնիկայի համատեղ արտադրության ստեղծում և օգտագործում:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իմոմուդդին Սատտորովը (նստավայրը՝ Մոսկվա):