Բաժիններ՝

Օբամայի ավագ դուստրը կընդունվի Հարվարդի համալսարան

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավագ դուստրը՝ Մալիա Օբաման, 2017 թվականին կդառնա Հարվարդի համալսարանի ուսանողուհի, հայտնում է BBC-ն: Նա այս տարվա հունիսին կավարտի դպրոցը, սակայն մեկ տարի որոշել է իրեն նվիրել հասարակական աշխատանքին:

Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ Մալիան 1 տարով ընդմիջում իր կրթության հարցում:

ԱՄՆ նախագահի 17-ամյա դուստրը կհետևի իր ծնողներին, ովքեր սովորել են Հարվարդի իրավաբանական ֆակուլտետում:

Ամերիկյան մամուլը արդեն բազմաթիվ ենթադրություններ է արել նրա կողմից համալսարանի ընտրության վերաբերյալ:

Ներկայում Մալիան ու նրա քույրը՝ Սաշան, ով 15 տարեկան է, սովորում են Վաշինգտոնի հեղինակավոր «Սիդուել» մասնավոր դպրոցում:

Ավելի վաղ Օբաման և նրա կինը հայտարարել էին, որ կմնան Վաշինգտոնում նախագահական ավարտից հետո, մինչև Սաշան ավարտի դպրոցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս