Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը հավանության կտա Թուրքիայի հետ վիզայի չեղյալ հայտարարմանը. ԶԼՄ-ներ

Եվրահանձնաժողովը մտադիր է հավանության արժանացնել Թուրքիայի հետ վիզայի չեղյալ հայտարարմանը Անկարայի կողմից մի շարք պայմանների իրականացումից հետո, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Կորպորացիան, սակայն, նշում է, որ եթե նման որոշում ընդունվի, Եվրահանձնաժողովը դա կանի «շունչը պահած»:

Ապրիլի վերջին Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ ասվում էր, որ Թուրքիային կարող է առաջարկվել առանց վիզային ռեժիմ, եթե երկիրը իրականացնի բոլոր անհրաժեշտ պայմանները:

«Եվրահանձնաժողովը մայիսի 4-ին կներկայացնի Թուրքիայի համար վիզային ազատականացման երրորդ զեկույցը: Եթե Թուրքիան ձեռնարկի անհրաժեշտ միջոցառումներ մնացած պայմանների իրականացման համար, ապա զեկույցը կուղեկցվի օրենսդրական նախաձեռնությամբ՝ Թուրքիան ներառել երկրների ցուցակում, որոնց հետ չկա վիզային ռեժիմ»,- ասված է հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031