
Հյուսիսային Կորեայում ժամանակավորապես արգելվել են հարսանիքներն ու հուղարկավորությունները. ԶԼՄ-ներ

Հյուսիսային Կորեայի իշխանությունները ժամանակավոր արգելք են սահմանել հարսանիքների, հուղարկավորությունների և մյուս այլ հանդիսավոր արարողությունների վրա, հայտնում են հարավկորեական ԶԼՄ-ները:
Արգելքը կապված է անվտանգության միջոցառումների բարձրացման հետ, որը սահմանվել է Կորեայի Աշխատանքային կուսակցության 7-րդ համագումարից առաջ, հայտնում է Sunday Times-ը՝ հղում կատարելով Հարավային Կորեայի պաշտոնյաներից մեկին:
Նշվում է, որ կապված համագումարի անցկացման հետ՝ սահմանափակվել է մուտքը Փխենյան, բացի այդ, իշխանություններն ուժեղացրել են հսկողությունն իրենց քաղաքացիների, ինչպես նաև Չինաստանի սահմանի նկատմամբ:
Համագումարը պետք է սկսվի այս ուրբաթ և պետք է ամրապնդի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի իշխանությունը: Համագումարում ընդունվելու են Հյուսիսային Կորեայի ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները: