Հունգարիայի հայերը ներգրավված են երկրի առաջատար ոլորտներում
Հունգարիայի հայերը ներգրավված են երկրի առաջատար ոլորտներում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հունգարիայի հայ ազգային ինքնավարության փոխնախագահ Ալեքս Ավանեսյանը: Նա տեղեկացրեց, որ հայերը Հունգարիայում շատ վաղուց են ապրում, մոտ հազար տարի: Ժամանակ առ ժամանակ, երբ տարբեր վայրերում պատերազմական վիճակ է եղ ել, հայերը գաղթել են Եվրոպա և մնացել այնտեղ, այդ թվում Հունգարիայում:
«1993 թվականին հունգարական օրենքով հիմնադիր ազգերը, որոնք 100 տարուց ավելի ապրում էին այդ երկրում, հույները, բուլղարացիները, սլովակները, հայերը և այլն, իրավունք ունեին ձևավորել ինքնավարական մարմին: Այդ մարմինն այսօր էլ գործում է: Ինչ վերաբերում է Հունգարիայում ապրող հայերի թվին, ապա, 2014 թվականին ընտրությունների ժամանակ գրանցվել էր մոտ 2 հազար 100 հայ: Նրանք ընտրական իրավունք ունեցող հայերն էին, իսկ ընդհանուր առմամբ Հունգարիայում մոտ 3 հազար հայ կա»,-ասաց Ալեքս Ավանեսյանը:
Նրա խոսքով, Հունգարիայում հայերը ներկայացված են ամենատաբեր ոլորտներում` առողջապահական համակարգ, տնտեսություն, մշակույթ և այլն:
«Հայերը ամեն ոլորտում էլ ընդգրկված են, ունենք հայտնի բժիշկներ, նեղ մասնագետներ, Օրինակ, Արմեն Մալհազյանը, ով Հունգարիայում ղեկավարում է VIP բժշկական հաստատություն: Կամ Դիրամերյան եղբայրները, որոնք ունեն աչքի հետազոտական կենտրոն, դաշնակահար Գայանե Ջաղացպանյանը և այլք»,- ասաց Ալեքս Ավանեսնյանը:
Հունգարիայում հայկական համայնքի համար անհրաժեշտ պայմանները կան: Արդեն երկար տարիներ տեղական ռադոկայաններից մեկը հեռարձակում է հայերենով հաղորդում, կա մանկարապարտեզ, երկրի որոշ համալասարաններում նախատեսվում է հայագիտության ֆակո ւլտետ բացել:
«Մեր հիմնական նպատակը հայկական մշակույթը, պատմությունը օտար լեզվով տարածելն է: Եթե մենք չանենք, ապա ոչ ոք մեր փոխարեն դա չի անի: Բազմաթիվ մարդիկ կգտնվեն, որոնք շատ քիչ տեղեկություն ունեն Հայաստանի մասին: Դրա համար մենք մեր բյուջեի մի զգալի հատվածն ուղղում ենք հայկական մշակույթի տարածմանը»,-ավելացրեց Ալեքս Ավանեսյանը:
Նրա տեղեկացմամբ` Հունգարիայի կաթոլիկ համալսարանում հայկական ֆակուլտետ կբացվի, կուսումնասիրվի հայագիտություն: Առաջիկայում էլ նախատեսվում է, հայագիտական ֆակուլտետ բացել նաև Հունգարիայի կենտրոնական համալսարանում: