ՄԽ համանախագահները պետք է իրենց վերաբերմունքն արտահայտեն Հայաստանի կողմից ԼՂ-ի անկախությունը ճանաչելու հարցի մասին. Մամեդով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը, ադրբեջանական «ԱզերԹաջ» գործակալության խնդրանքով մեկնաբանել է հայ պատգամավորների առաջարկը՝ Հայաստանի ղեկավարության կողմից ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Վերջինս նախաձեռնությունը «սադրանք» է որակել նախաձեռնությունը:
Մամեդովը դարձյալ հայկական կողմին մեղադրել է «բանակցային գործընթացը խափանելու, ստատուս քվոն պահպանելու, միջազգային իրավունքի նորմերին չհետևելու, ՄԱԿ-ի բանաձևերն արհամարհելու» մեջ:
«Կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պարտադիր պետք է իրենց վերաբերմունքն արտահայտեն այդ հարցի մասին»,- ասել է Մամեդովը: