Բաժիններ՝

Գերմանիան առաջարկում է ստեղծել միասնական եվրոպական բանակ

Գերմանիան մտադիր է կոչ անել Եվրամիությանն աշխատանք սկսել միասնական եվրոպական բանակի ստեղծման ուղղությամբ, գրում է Financial Times-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ այդ հարցով պաշտոնական առաջարկություն Գերմանիայի  կառավարությունը կանի արդեն հուլիսին: Այն ներառելու է եվրոպական միասնական գլխավոր շտաբի ստեղծման պլաններ՝ ԵՄ գործողությունները կոորդինացնելու համար, ինչպես նաև ռազմական տեխնիկայի համատեղ արտադրության ստեղծում և օգտագործում:

Բացի այդ՝ Բեռլինը կառաջարկի ամրապնդել համագործակցությունը կիբերանվտանգության ոլորտում:
Եվրոպական բազմաթիվ երկրներ թերահավատորեն են վերաբերվում զինված ուժերի ինտեգրմանը և այն հակասող են համարում ՆԱՏՕ-ի շահերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս