Էրդողանին ծաղրած գերմանացի երգիծաբանը քննադատել է Մերկելին
Գերմանացի հաղորդավար և երգիծաբան Յան Բեմերմանը, ով գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորող բանաստեղծություն էր կարդացել, սուր քննադատության է ենթարկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, հայտնում է Zeit պարբերականը:
«Կանցլերը չպետք է թուլություն ցուցաբերի, երբ խոսքը կարծիքի ազատ արտահայտման մասին է: Սակայն նա դրա փոխարեն ինձնից փափուկ միս սարքեց և նյարդային հիվանդ բռնակալին հյուրասիրեց թեյի հետ՝ ինձնից սարքելով գերմանացի Այ Վեյվեյ»,- հայտարարել է երգիծաբանը:
Բացի այդ՝ հարցազրույցում Բեմերմանը պատմել է լիակատար մեկուսացման մեջ անցկացրած իր կյանքի վերջին շաբաթների մասին:
Ավելի վաղ, համաձայն հարցման արդյունքների, Գերմանիայի քաղաքացիների երկու երրորդը դեմ էր հանդես եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի որոշման դեմ՝ հետաքննություն սկսել Բեմերմանի դեմ: