
ԱԺ օդիոզների տրամադրությունը. գեներալներից մեկը Ֆրանսիայում է, մյուսը՝ Մոսկվայում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգընտիրներին ևս երկու տանջալից օրեր են սպասվում, հուլիսի 6-ին Ազգային ժողովում կառավարության առաջարկով արտահերթ նիստ կգումարվի, որը, ամենայն հավանականությամբ, կձգվի 2-3 օր։
Օրակարգում 9 հարց է ընդգրկված. Սևանից ջրառի վերաբերյալ նախագծի երկրորդ ընթերցումից բացի, կքննարկվեն 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, Կենտրոնական բանկի 2017թ. դրամավարկային քաղաքականության ծրագիրը, դատախազության 2016թ. գործունեության մասին հաղորդումը և այլն։
Իսկ երեկվա արտահերթին օդիոզներից շատերը ներկայացել էին արձակուրդային տրամադրությամբ՝ մեկ գրանցվելիս դահլիճ ոտք դրեցին, մեկ վերջում՝ քվեարկելիս։ Ի դեպ, երկու գեներալները ներկա չէին երեկվա արտահերթին, որոշ տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանը տևական ժամանակ է, ինչ Ֆրանսիայում է, իսկ Սեյրան Սարոյանը նախօրեին մեկնել է Մոսկվա՝ ոտքերի հերթական հետազոտության»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։