
Դեսպանների մեծ փոփոխություն է սկսվում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԳՆ ապաշնորհությունից և ոչ նախաձեռնողական արտաքին քաղաքականությունից դժգոհ է ոչ միայն ամբողջ հանրությունը, այլ նաև իշխանությունները:
Հավանաբար, հենց այս պատճառով էլ մոտ ապագայում դեսպանների մեծ փոփոխություններ են սկսվելու, որի արդյունքում այդ պաշտոններում նշանակվելու են մարդիկ, ովքեր կապ չունեն դիվանագիտական ծառայության հետ: Մասնավորապես, ըստ մեր ունեցած նախնական տեղեկությունների, ՆԱՏՕ-ում, Վրաստանում, Լատինական Ամերիկայի երկրներում, Չեխիայում և Կանադայում կնշանակվեն դեսպաններ, ովքեր նախարարության հետ որևէ աղերս չունեն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։