Բաժիններ՝

«Գազպրոմ»-ը և Հունգարիան «Թուրքական հոսք» գազատարով մատակարարումների մասին համաձայնագիր են ստորագրել

Ռուսական «Գազպրոմ»-ը և Հունգարիան ստորագրել են համաձայնագիր «Թուրքական հոսք» գազատարով այդ երկիր գազ փոադրելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հունգարիան «Թուրքական հոսք»-ով գազի մատակարարումը համարում է ամենաօպտիմալ սցենարը, քանի որ գազի տեղափոխման մյուս սցենարները՝ Ռումինիայի կամ Խորվաթիայի միջոցով, դեռևս մշակված չեն: «Այդ պատճառով Հունգարիան հետաքրքրվածություն ունի գազ ստանալ հարավից»,- նշել է այդ երկրի արտաքին գործերի ու հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն:

«Թուրքական հոսք»-ի շարունակությունը դեպի Հունգարիա կկառուցվի մինչև 2019 թվականի վերջ:

2014 թվականի Ռուսաստանը հայտարարել էր «Հարավային հոսք» գազատարի շուրջ աշխատանքները դադարեցնելու մասին: 2016 թվականի հոկտեմբերի 10-ին Ռուսաստանը և Թուրքիան ստորագրել են միջկառավարական համաձայնագիր «Թուրքական հոսք» նախագծի վերաբերյալ: Գազատարի մի խողովակաշարը ռուսական գազը փոխանցելու է թուրքական շուկա, իսկ մյուսը՝ Թուրքիայի տարածքով դեպի եվրոպական երկրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս