
Ճապոնիայում հեղեղումների հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 22-ի

Ճապոնիայի հարավ-արևմտյան Կյուսյու կղզում հորդառատ անձրևների հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 22-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ճապոնիայի կառավարությունը երկրի հարավ-արևմտյան շրջանում ստեղծված իրադրությունը գնահատում է որպես արտակարգ իրավիճակ: Արագ տարհանման կամ տարհանման երաշխավորման հրահանգ է ստացել Կյուսյու կղզու 556 հազար բնակիչ:
Ասակուրա քաղաքի փողոցները հեղեղված են անձրևաջրերով, հեղեղված գետի ջրով ու աղբով: Դրանց բարձրությունը հասնում է տների առաջին հարկերին: Ջրերի մեջ են մնացել մեծ թվով ավտոմեքենաներ:
Տեղի իշխանություններն այս պահին դժվարանում են գնահատել հասցված վնասը: