ԿԺԴՀ-ի պաշտպանական ձեռնարկություններն անսահմանափակ հնարավորություններ ունեն
ԿԺԴՀ-ում անցկացված «Հվասոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ՄԲՀ) փորձարկումը վկայում է երկրի պաշտպանական արդյունաբերության անսահմանափակ հնարավորությունների մասին: Այս մասին ասված է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (ԿԿՀԳ) մեկնաբանության մեջ, որը հուլիսի 6-ին հրապարակվել Է «Նոդոն սինմուն» թերթում՝ հուլիսի 4-ին իրականացված ՄԲՀ-ի արձակման առանչությամբ, որը Փենյանում համարել են հաջող:
Ըստ որում ԿԿՀԳ-ն ընդգծում է, որ ԿԺԴՀ-ի պաշտպանական արդյունաբերությունը «հենվում Է լոկ սեփական ուժերի վրա»: Լրատվական գործակալությունը նախազգուշացրել է, որ ԿԺԴՀ-ն «միջուկային սպառազիությունների եւ բալիստիկ հրթիռների խնդիրը չի քննարկի բանակցությունների սեղանի շուրջն այնքան ժամանակ, մինչեւ վերջ չի տրվի Փենյանի նկատմամբ ամերիկյան թշնամական քաղաքականությանը»: Իսկ ԱՄՆ-ի վարչակազմի բոլոր փորձերն «ահաբեկելու ԿԺԴՀ-ին, որը ներկայումս միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, ատոմային եւ ջրածնային ռումբեր ունի, դատապարտված են ձախողման»:
«ԱՄՆ-ի մայրցամաքային մասը գտնվում է ԿԺԴՀ-ի հարվածային միջոցների հասանելիության սահմաններում, որի ռազմավարական դիրքերը դուրս են եկել նոր մակարդակ»,- ընդգծել է գործակալությունը: «Ուստի բոլոր նրանց, ովքեր ցանկանում են գործ ունենալ ժողովրդական հանրապետության հետ, մենք խորհուրդ ենք տալիս գիտակցել այս հանգամանքը»,- եզրափակում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: