Բաժիններ՝

Թիլերսոնը կարևոր է համարում կարծիքների «լավ փոխանակումը» Թրամփի և Պուտինի հանդիպման ժամանակ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարեւոր է համարում, որ Համբուրգում G20-ի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ տեղի ունենա կարծիքների «լավ փոխանակում» երկու երկրների միջեւ հարաբերությունների առթիվ: Հուլիսի 5-ին այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնում Գերմանիա մեկնելուց առաջ:

«Այս պահին դժվար է ստույգ ասել, թե ինչպիսիք են Ռուսաստանի մտադրություններն (ԱՄՆ-ի հետ) այդ հարաբերություններում,- ընդգծել է Պետական դեպարտամենտի ղեկավարը:- Եվ ես կարծում եմ, որ այդ հանդիպման ամենակարեւոր մասը (կարծիքների) լավ փոխանակումն է նախագահ Թրամփի եւ նախագահ Պուտինի միջեւ այն բանի առթիվ, թե նրանք երկուսն ինչպես են դիտում մեր երկու երկրների միջեւ այդ հարաբերությունների բնույթը»:

Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին հաղորդել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պլանավորում է Պուտինի եւ Թրամփի «լիարժեք «նստած» հանդիպում», այլ ոչ թե «ոտքի վրա» շփում համաժողովի կողասրահներում: ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հույս է հայտնել, որ «դա բավականին հանգամանալից զրույց կլինի»: Երկու զրուցակիցներն էլ ընդգծել են, որ հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիս չի պլանավորվում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Պուտինի եւ Թրամփի առաջին անհատական հանդիպումը կկայնա հուլիսի 7-ին Համբուրգում G20-ի գագաթնաժողովի անցկացման ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս