Առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան է ժամանելու Քուվեյթի շեյխ Ահմեդ Ալ-Ֆահադ Ալ-Ահմեդ Ալ-Աբահը, ով Ասիայի Օլիմպիական կոմիտեի և Ասիայի Հանդբոլի ֆեդերացիայի նախագահն է։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկման թեմաներից են եղել էներգետիկայի ոլորտում փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերը, նաև անդրադարձ է կատարվել օգոստոսի 24-ին Բերդիմուհամեդովի՝ Հայաստան այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:
Հյուրերի թվում է եղել նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, որին առանձնահատուկ ցնծությամբ են դիմավորել:
Դուբայում բացվե լէ լիովին ավտոմատացված «խելացի» ոստիկանական տեղամաս:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ լինելը չի խոչընդոտում Հայաստանի՝ Եվրամիության հետ (ԵՄ) հարաբերություններին և համագործակցությանը: Ավելին, նա նշեց, որ այս տարի Հայաստանի արտահանման աճի տեմպերը ԵԱՏՄ ավելի ցածր է, քան՝ ԵՄ:
«Հավաքագրում Ջիհադի համար» ֆիլմը բացահայտում է, թե ինչպես են ծայրահեղական ջիհադիստները երիտասարդներ հավաքագրում ԴԱԵՇ-ի համար:
Աշխարհում կաշառքների տարեկան ծավալը կազմում է մինչեւ 2 տրլն դոլար:
Կիպրոսի Հանրապետության կառավարությունը 2013 թականից ի վեր ավելի քան 4 միլիարդ եվրոէ ստացել Եվրամիության անձնագրերի վաճառքից, այդ թվում՝ ունեւոր ռուսաստանցիներին եւ ուկրաինացիներին վաճառելուց:
«Ցանկացած նպատակադրման դեպքում պետք է հասկանալ, թե ինչն է գրավիչ դառնալու, որպեսզի մարդիկ այդ նպատակի հետևից գնան։ Եթե խնդիրը ներգաղթն է՝ ո՞ր երկիր են մարդիկ տեղափոխվում ապրելու»։
«Բնական է, որ ներգաղթ ապահովելու համար անհրաժեշտ է կասեցնել արտագաղթը և ստեղծել այնպիսի բարենպաստ միջավայր, որը կլինի ավելի գրավիչ, քան այն միջավայրը, որում հարմարվել և ապրում են Հայաստանից արտագաղթած քաղաքացիները»:
ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում՝ Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական բանավեճերի շրջանակներում սեպտեմբերի 21-ին կանցկացվի Սիրիային նվիրված բարձր մակարդակի միջազգային հանդիպում:
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Հայաստանում շատ հանդիպումներ ունի: Լրագրողների հետ զրույցում Կարո Փայլանը նշեց, որ մինչև սեպտեմբերի 22-ը Հայաստանում կլինի:
«Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում գտնվող Հայաստանն անկախության տարիների ընթացքում կարողացել է դիմակայել շատ ծանր մարտահրավերների՝ պահպանելով տարածքային ամբողջականությունը և սատար կանգնելով Արցախի ժողովրդի արդար պայքարին»:
Ատլանտյան օվկիանոսում ձեւավորված «Մարիա» փոթորիկն ուժեղացել է մինչեւ երկրորդ կատեգորիա՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի հինգբալանոց սանդղակի:
Անցած շաբաթ լրացավ գործող կառավարության գործունեության մեկ տարին, որն ընդունված է համարել կառավարությունների աշխատանքը գնահատելու խորհրդանշական ժամանակահատված։ Ոմանց համար դա բավարար ժամկետ է՝ գնահատելու կառավարության աշխատանքը, որոշների համար մեկ տարին քիչ է՝ խոսելու լավ կամ վատ արդյունքների մասին։ Դրական կամ բացասական գնահատականների հիմքում դրվում են վիճակագրական ցուցանիշները։ Հասարակությունը, սակայն, կառավարությունների աշխատանքը գնահատում է սեփական կենսամակարդակով, որն անցնող մեկ տարվա ընթացքում էականորեն չի փոխվել։
«Հայաստանը երաշխավորն է Լեռնային Ղարաբաղի անվտանգության, հիմա մենք ինքներս ենք դա ասում, սակայն դա նաև ճանաչված պետք է լինի աշխարհի կողմից»,- այս մասին Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Դուք գիտեք, որ Ադրբեջանն ընտրել է սպառազինությունների մրցավազքը, սակայն մենք քանակին քանակով հակադարձելու քաղաքականություն չենք իրականացնում: Հայկական զինված ուժերը իրականացնում են սպառազինության արդյունավետ քաղաքականություն»,- ասաց նա:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ, պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀ-ԵՄ Շրջանակային համաձայնագիրը նոյեմբերին չստորագրվի, ասաց, որ դրա ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա:
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) ինքնաթիռները ոչնչացրել են Եփրատում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նավատորմիկը եւ առափնյա ենթակառուցվածքը:
Իսպանիայի Քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները բռնագրավել են 100 հազար բրոշյուր՝ կապված այսպես կոչված «անկախության հանրաքվեի» անցկացման հետ, որն Իսպանիայի այս ինքնավար մարզի իշխանությունները պատրաստվում են անցկացնել հոկտեմբերի 1-ին:
«Եռանախագահող երկրների նախագահների կողմից արված ամեն մի հայտարարությունից հետո Հայաստանն անմիջապես ողջունել է դրանք և ասել, որ դրանց հիման վրա պատրաստ է գնալ բանակցությունների: Իսկ Ադրբեջանն ի՞նչ է անում»:
«Գիտեք, իրար հակադրելը անընդունելի է: Չի կարելի ասել՝ առաջնայինը ոչ թե Ցեղասպանության ճանաչումն է, այլ Արցախյան հարցի կարգավորումը: Չի կարելի հակադրել, ոչ: Ընդհանուր առմամբ, այսօր Հայաստանը կամա-ակամա դարձել է ինչ-որ չափով առաջամարւտիկ՝ ցեղասպանությունների կանխարգելման հարցում: Դա պետք է շարունակվի և առանց հակադրելու միաժամանակ շատ ավելի լուրջ շեշտադրումով պետք է առաջ մղվեն այն բոլոր հարցերը, որոնք կապված են Արցախի Հանրապետության հետ»,- ասաց նա:
«Վերջին ամիսներին հատկապես մեծացել է տեսանյութերի շրջանառությունը: Այդ տեսանյութերը պատմում են սահմանին ադրբեջանական կողմի կեղծ հաջողությունների մասին»,- նշեց Տիգրան Աբրահամյանը:
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնում երրորդ քառամյա ժամկետով հաստատվել է Յուկիա Ամանոյի թեկնածությունը:
Նիստի ընթացքում զեկույցով հանդես եկավ նաև Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ ներկայացնելով ԼՂ հակամարտությունում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ոտնահարման փաստերը, հայատյացության ադրբեջանական համակարգված քաղաքականությունը և ադրբեջանական այդ գործողություններին պատշաճ իրավական գնահատական տալու ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին աշխատում է Կենտրոնական հետախուզական վարչության «լրջագույն նախագծի» շրջանակներում, որը կոչված է վիժեցնել 2018 թվականին Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումը:
«Ենթադրենք՝ ես դարձա Հայաստանի նախագահ, եթե ես պիտի նախարար նշանակեմ, էդ նախարարի արյան մեջ թալանը կա, կաշառակերությունը կա, անարդարությունը կա, հանցավոր անգործությունը կա, ես ո՞նց կարող եմ նրան ստիպել, որ հօգուտ իր ազգի աշխատի, ոչ թե՝ հօգուտ իր գրպանի»:
Իրաքի Գերագույն դաշնային դատարանը սեպտեմբերի 18-ին որոշում է հրապարակել Իրաքյան Քրդստանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացումը կասեցնելու մասին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր խորհրդաժողովի 61-րդ նստաշրջանի բացմանը հղած իր ուղերձում նշել է, որ դատապարտում է վերջերս ԿԺԴՀ-ի կողմից կատարված միջուկային փորձարկումները։
Սիրիական բանակի առաջապահ ջոկատները եւ դաշնակից ուժերը սեպտեմբերի 18-ի առավոտյան Դեյր Զորի արեւելքում անցել են Եփրատ գետը եւ սկսել զինյալներից քաղաքի հյուսիսային արվարձանների մաքրումը: