Խոշոր միջոցառումներ են սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի 140-ամյակն է, ինչի կապակցությամբ բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված: Հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար արտերկրից բազմաթիվ հյուրեր՝ պաշտոնյաներ, գործարարներ կժամանեն, կլինեն տոնակատարություններ, տարատեսակ հանդիպումներ:

Ծառուկյանի շրջապատում գաղտնի են պահում թե միջոցառումների, թեև հյուրերի ցանկը: Ի դեպ, առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան է ժամանելու Քուվեյթի շեյխ Ահմեդ Ալ-Ֆահադ Ալ-Ահմեդ Ալ-Աբահը, ով Ասիայի Օլիմպիական կոմիտեի և Ասիայի Հանդբոլի ֆեդերացիայի նախագահն է։ Նախատեսվում են հանդիպումներ Սերժ Սարգսյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս