Բաժիններ՝

Դուբայում բացվել է աշխարհում առաջին «խելացի» ոստիկանական տեղամասը

Դուբայում բացվե լէ լիովին ավտոմատացված «խելացի» ոստիկանական տեղամաս: Այդ մասին հայտնել է էմիրաթական Gulf News հրատարակությունը:

Հրատարակության համաձայն՝ դա աշխարհում առաջին նման ոստիկանական տեղամասն է: Դրա այցելուները կարող են օգտվել 60 տեսակի ծառայություններից, օրինակ՝ դիմում տալ իրավախախտման մասին կամ հայտնել ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:

Նշվում է, որ ոստիկանների հետ շփումը տեղի է ունենում տեսակապի միջոցով եւ էեկտրոնային ցանցով: «Խելացի» ոստիկանական տեղամասը կաշխատի շուրջօրյա: Հետագայում պլանավորվում է նման ոստիկանական տեղամասեր ստեղծել Դուբայի բնակելի եւ առեւտրային կառուցապատման բոլոր շրջաններում: Դուբայի ոստիկանության կարծիքով՝ դա կօգնի բեռնաթափել սովորական ոստիկանական տեղամասերը, ինչպես նաեւ հաղթահարել իրավապահ մարմիններին դիմելու դեմ տարածված կանխակալ կարծիքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս