Սերժ Սարգսյանը պայմանավորվածություն է ձեռք բերել թուրքմենական գազ ներկրելու մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը կիրակի օրը աշխատանքային այցով եղել է Թուրքմենստանում, հանդիպել է նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկման թեմաներից են եղել էներգետիկայի ոլորտում փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերը, նաև անդրադարձ է կատարվել օգոստոսի 24-ին Բերդիմուհամեդովի՝ Հայաստան այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ դեռ Երևանում Սարգսյանն ու Բերդիմուհամեդովը պայմանավորվածություններ են ձեռք բերել թուրքմենական գազ ներկրելու մասին, բնականաբար՝ ռուսական կողմի թույլտվությունը ստանալուց հետո: Ըստ մեր տեղեկությունների՝ նախատեսված է Թուրքմենստանից Պարսկաստանով Հայաստան գազ ներկրել, սակայն առայժմ ոչ թե բնակչության սպառման, այլ, թերևս, երրորդ երկրներ վաճառքի նպատակով: Ըստ ամենայնի, այդ ողջ գործընթացն էլ արվելու է «Գազպրոմ»-ի միջոցով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: