Բաժիններ՝

ԱՄՀ-ում հաշվել են աշխարհում կաշառքների տարեկան ծավալը

Աշխարհում կաշառքների տարեկան ծավալը կազմում է մինչեւ 2 տրլն դոլար: Այդ մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ-տնօրեն Քրիստին Լագարդը:

«Կաշառքների՝ կոռուպցիայի միայն մի մասի տարեկան գինը կազմում է 1,5 տրիլիոնից մինչեւ 2 տրիլիոն դոլար, այսինքն՝ համախառն ներքին արդյունքի համաշխարհային ծավալի մոտավորապես 2 տոկոսը: Դա միայն այսբերգի գագաթն է, երկարաժամկետ ազդեցությունն անհամեմատ ավելի խորն է»,-ասել է Լագարդը՝ Վաշինգտոնի Բրուքինգսի անվան ինստիտում ելույթ ունենալով կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված խորհրդաժողովում:

ԱՄՀ-ի ղեկավարը նշել է, որ հիմնադրամն անդամ երկրներին օգնում է կաշառակերության դեմ պայքարում, հաղորդել է  ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930