Կիրակի՝ հոկտեմբերի 1-ին, 5,3 մլն կատալոնացիներ կկարողանան քվեարկել Իսպանիայից տարածաշրջանի անկախության հանրաքվեում:
Կատալոնիայի անկախության շուրջ հոկտեմբերին 1-ին պլանավորված հանրաքվեն անօրինական է:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համակարծիք են, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված համաձայնագիրը պետք է ուժի մեջ թողնել:
Թեհրանը ժամանակավորապես արգելել է իրանական ընկերություններին՝ նավթամթերք ներկրել ու արտահանել Իրաքյան Քրդստանից, ինչի մասին հայտնել է Tasnim իրանական գործակալությունը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Տիրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ`ազատվելով ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Առաքել Մարտիկյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ՝ ազատվելով նրան Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցչի պաշտոնից։
Անկարան ակնկալում է, որ Մոսկվան թուրքական լոլիկի ներմուծման սահմանափակումների չեղարկման վերաբերյալ որոշում կընդունի 1-2 օրվա ընթացքում:
Նախարար Նալբանդյանը կարևորելով խորհրդարանականների ցանկությունը նպաստել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ շեշտեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին աջակցելու անհրաժեշտությունը:
Ժեներալիտետի (Կատալոնիայի կառավարության) նախագահ Կառլոս Պուչդեմոնը վստահ է, որ ընտրողներն իրենց հանգիստ կպահեն հոկտեմբերի 1-ին ինքնավարության անկախության հարցի շուրջ քվեարկության անցկացման ժամանակ։
Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանան հանդես է եկել ամբողջ Եվրամիության համար Էկոնոմիկայի նախարարի պաշտոն ստեղծելու օգտին։
Մեզ համար մարդը մեծագույն արժեք է. ամեն ինչ ստեղծվում է նրա շուրջ: Կարեւոր է նաեւ մարդու իրավունքի պաշտպանությունը: Որպես բժիշկ, որը պայքարել է հանուն մարդկային կյանքերի փրկության, ես հավասարապես ցավում եմ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից զոհվող երիտասարդների համար»:
Այո՛, մենք պետք է ջանքեր գործադրենք Հայաստանը ներկայացնելու այնտեղ, մենք նաև պարտավոր ենք մասնակցել այնտեղ անցկացվող խոշոր միջոցառումներին: Սրանք ուղղակի պարտադիր և նվազագույն պայմաններն են, որ մեզ հնարավորություն կտան ակտիվացնելու մեր տնտեսական հարաբերությունները Էմիրաթների հետ:
«Շատ ուրախ եմ լինել Հայաստանում: Սա իմ առաջին այցն է Երևան: Երեկ ես օգտակար քաղաքական քննարկումներով հագեցած օր ունեցա: Օգտվելով առիթից՝ ես վերհաստատեցի Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը կառավարությանը և այն սահմանադրական փոփոխություններին, որոնք երկիրը տանում են դեպի խորհրդարանական ժողովրդավարություն, և ես ակնկալում եմ Հայաստանը տեսնել որպես շատ ուժեղ և բարեկեցիկ երկիր:
Ռուսաստանը Թուրքիային տեխնոլոգիաներ չի հանձնի Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի պարտավորագրի շրջանակներում:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Եվրամիության ընդլայնում է ակնկալում 2019-2024 թվականներին այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ն։
Սեպտեմբերի 29-ին իսպանական Կատալոնիայում այսպես կոչված տրակտորների երթ է անցկացվում ի պաշտպանություն ինքնավար մարզի անկախության հանրաքվեի:
Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի «Սպորտը ճանապարհ է դեպի բարեկամություն, առողջություն եւ գեղեցկություն» նոր գրքի շնորհանդեսը կայացել է Հասարակական կազմակերպությունների պետական կենտրոնի կոնֆերանս-սրահում:
Եմենում խոլերայով վարակվելու դեպքերի թվաքանակը տարեվերջին կարող է հասնել մեկ միլիոնի:
Ռուսաստանի եւ ԿԺԴՀ-ի դիվանագետները բանակցություններ են սկսել Կորեական թերակղզու իրադրության շուրջ:
Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է ստորագրել Սիրիայում ոչ միայն երկնքում, այլեւ ցամաքում գործողությունների համակարգման համաձայնագիր, բայց ամերիկյան կողմը չի ընդունել այդ առաջարկությունը:
Հնդկաստանի Մումբայ քաղաքում առնվազն 22 մարդ է զոհվել այն կամրջին տեղի ունեցած հրմշտոցի հետեւանքով, որը տանում է դեպի Էլֆինսթոուն երկաթուղային կայարան:
Ինդոնեզիայի փրկարար ծառայություններն ավելի քան 135 հազար մարդու են տարհանել Բալի կղզուց Ագունգ հրաբխի աճող ակտիվության պատճառով, ինչի մասին սեպտեմբերի 29-ին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը սեպտեմբերի 28-ին նոր նախազգուշական հայտարարություն է արել Թուրքիա այցելել պատրաստվող կամ այդ երկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիների համար:
Թաիլանդի նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթը, որը հեռակա կարգով հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել հայրենիքում, ժամանել է Լոնդոն եւ դիմել Մեծ Բրիտանիայի իշխանություններին իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը սեպտեմբերի 28-ի նիստում Ուես Միթչելին հաստատել է Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով պետքարտուղարի նոր օգնական:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Անկարայում այցով գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իրենց աջակցությունն են հայտնել Իրաքին՝ այդ երկրի տարածքային ամբողջականության հարցում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է իրանական միջուկային ծրագրին վերաբերյալ համաձայնագիրը պահպանելու անհրաժեշտության մասին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարծում է, որ Եվրոպան կանգնած է ահագնացող սպառնալիքների առջեւ, որոնց թվում նա առանձնացրել է ահաբեչությունը, կիբեռհանցագործությունը, միգրացիան եւ «ռուսական ագրեսիան»:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի այս նախաձեռնությունը իշխանություններին ձեռնտու է»։
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ Ջաֆարիի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում համարաբական կազմակերպության օգնությունն է առաջարկել Իրաքյան Քրդստանի շուրջ ստեղծված իրադրության կարգավորման խնդրում: