
Եմենում խոլերայով վարակման դեպքերի թիվն այս տարի կարող է հասնել մեկ միլիոնի

Եմենում խոլերայով վարակվելու դեպքերի թվաքանակը տարեվերջին կարող է հասնել մեկ միլիոնի: Այդ մասին լրագրողներին հայտնել է Եմենում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Ֆեյթը։
«Մենք տարեվերջին կունենաք խոլերայով վարակման մոտավորապես մեկ միլիոն դեպք: Եվ, ով գիտե, կարող է ինչ-որ նոր բանի բռնկում լինել… Գնահատումները տատանվում են, բայց այնտեղ 25 մլն մարդ է ապրում, եւ մենք սպասում ենք, որ մինչեւ այս տարվա վերջը հիվանդացածների թիվը կլինի 900 հազարից ավելի՝ գրեթե 1 միլիոն»,-ասել է նա:
Ֆեյթն ընդգծել է, որ երկրի իրադրությունն աղետալի է, առողջապահության համակարգը կազմալուծված է: Նա կոչ է արել Սանայի միջազգային օդանավակայանն արգելազերծել, որպեսզի հումանիտար կազմակերպությունները կարողանան անհրաժեշտ օգնություն հասցնել երկրին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: