
Մերկելը հորդորել է Թրամփին պահպանել իրանական միջուկային ծրագրին վերաբերող համաձայնագիրը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է իրանական միջուկային ծրագրին վերաբերյալ համաձայնագիրը պահպանելու անհրաժեշտության մասին: Այդ մասին սեպտեմբերի 28-ի երեկոյան հայտնել է ԳՖՀ-ի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
«Կանցլերը եւ նախագահը քննարկեցին «վեցյակի (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) եւ Իրանի միջեւ կնքված գործարքի ապագան»,- նշել է նա: Զայբերտի խոսքով՝ Մերկելը «վերստին հանդես եկավ հաջակցություն համաձայնագրի, որը կարեւոր գործիք է միջուկային զենքի հետագա տարածումը կանխելու համար»:
Միեւնույն ժամանակ Մերկելը եւ Թրամփը «բացասական» եւ «անընդունելի» են համարել Թեհրանի դերը Սիրիայի եւ Լիբանանի իրադրության համատեքստում: «Իրանական հրթիռային ծրագիրը նույնպես խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւերը եւ այն բանի կարիքն ունի, որ միջազգային հանրակցությունն ըստ կարելվույն ավելի միասնական հակազդի դրան»,- հավելել է Զայբերտը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: