
Իրանն արգելել է նավթամթերքի ներկրումն ու արտահանումը Իրաքյան Քրդստանից

Թեհրանը ժամանակավորապես արգելել է իրանական ընկերություններին՝ նավթամթերք ներկրել ու արտահանել Իրաքյան Քրդստանից, ինչի մասին հայտնել է Tasnim իրանական գործակալությունը։
«Տրանսպորտի եւ ճանապարհային երթեւեկության կառավարման կազմակերպությունն արգելել Է Իրանից վառելիքի բեռնումն ու փոխադրումը Իրաքյան Քրդստան եւ հակառակ ուղղությամբ՝ կապված տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Իրանը, ինչպես եւ Իրաքյան Քրդստանի մյուս հարեւանները, դեմ է արտահայտվել ինքնավար այդ տարածաշրջանի անկախության հանրաքվեի անցկացմանը: Ինչպես հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, դա «լուրջ ռազմավարական սխալ էր», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: