Բաժիններ՝

Թուրքմենստանի նախագահը գիրք է գրել սպորտի մասին

Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի «Սպորտը ճանապարհ է դեպի բարեկամություն, առողջություն եւ գեղեցկություն» նոր գրքի շնորհանդեսը կայացել է Հասարակական կազմակերպությունների պետական կենտրոնի կոնֆերանս-սրահում: Այդ մասին սեպտեմբերի 29-ին հայտնել է «Չեզոք Թուրքմենստան» ռուսալեզու կառավարական թերթը։

Թուրքմենստանի նախագահը մեծ նշանակություն է տալիս գրական գործունեությանը: Այս տարի պետության ղեկավարն արդեն հանրության դատին է ներկայացրել երկու գիրք՝ զինվորականների մասին եւ ներքին գործերի մարմինների աշխատանքի մասին: Անցյալ տարի Թուրքմենստանի նախագահը տարբեր թեմաներով վեց գիրք է գրել՝ թուրքմենական գորգերի, երաժշտության, ասացվածքների, ախալթեքյան նժույգների եւ այլնի մասին:

Պետության ղեկավարի նոր գրքի ներկայացման արարողությանը մասնակցել են Թուրքմենստանի մեջլիսի (խորհրդարանի) ղեկավարները, կառավարության անդամներ, ուժային գերատեսչությունների ղեկավարներ, սպորտի, հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս