Բաժիններ՝

ԱՄՆ-ի Սենատը հաստատեց Եվրոպայի և Եվրասիայի գործերով պետքարտուղարի նոր օգնականին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը սեպտեմբերի 28-ի նիստում Ուես Միթչելին հաստատել է Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով պետքարտուղարի նոր օգնական: Քվեարկությունը տեղի է ունեցել նիստի ավարտին պարզեցված ընթացակարգով։

Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի պաշտոնը հանգուցային է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունում Ռուսաստանի եւ Եվրոպայի նկատմամբ քաղաքական ուղեգծի պլանավորման տեսակետից: Նախկին վարչակարգի օրոք Պետդեպարտամենտում այս պաշտոնն զբաղեցնում էր Վիկտորյա Նուլանդը: Միթչելը մինչ այդ աշխատել է որպես Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի տնօրեն:

Միթչելը պնդում է ՆԱՏՕ-ի գերակա դերը եվրատլանտյան համերաշխության ապահովման գործում եւ գտնում է, որ դաշինքում կարեւոր դեր են խաղում Արեւելյան Եվրոպայի երկրները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930