
Մումբայում հրմշտոցի զոհ է դարձել ավելի քան 20 մարդ

Հնդկաստանի Մումբայ քաղաքում առնվազն 22 մարդ է զոհվել այն կամրջին տեղի ունեցած հրմշտոցի հետեւանքով, որը տանում է դեպի Էլֆինսթոուն երկաթուղային կայարան: Այդ մասին հայտնել է Times of India-ն: Եվս շուրջ 30 մարդ վնասվածքներ են ստացել։
Պատահարի վայր են ժամանել բժիշկներ եւ փրկարարներ: Հրատարակությունը նշում է, որ այդ անցումը շատ նեղ է, եւ պիկ ժամերին այնտեղ մեծ թվով մարդիկ են կուտակվում:
Ըստ որոշ տվյալների, հրմշտոցն սկսվել է այն բանից հետո, երբ բազմության մեջ բարձր ճիչ է լսվել, որը խուճապ է հրահրել:
Ըստ այլ տեղեկատվության, հրմշտոցի պատճառ է դարձել անսպասելիորեն սկսված տեղատարափը, որի պատճառով մարդիկ շտապել են պատսպարվել կամրջի տանիքի տակ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: