
Եվրախորհրդարանի ղեկավարը հանդես է եկել ԵՄ-ի էկոնոմիկայի նախարարի պաշտոն ստեղծելու օգտին

Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանան հանդես է եկել ամբողջ Եվրամիության համար Էկոնոմիկայի նախարարի պաշտոն ստեղծելու օգտին։ Տայանին ժամանել է ԵՄ-ի պետությունների ղեկավարների՝ Տալլինում անցկացվող «Թվային գագաթնաժողով», որի հեռարձակումը տրվում է ԵՄ-ի ծառայությունների կողմից:
«Կա Եվրախորհրդարանի փաստաթուղթը, որտեղ էկոնոմիկայի նախարարի առաջարկություն կա Եվրամիության համար, եվրոգոտու համար: Ես հանդես եմ գալիս դրա օգտին: Կարծում եմ, որ նա պետք է լինի (Եվրահանձնաժողովի) կոմիսարը »,-ասել է Տայանին՝ հիշատակելով ԵԽ-ի փաստաթղթերը, որոնք ընդունվել են ընթացիկ տարվա փետրվարին:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) պլանավորում է դեկտեմբերին առաջարկություններ ներկայացնել ԵՄ-ում Տնտեսական եւ մոնետար միության բարեփոխման վերաբերյալ՝ ԵՄ-ի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարի պաշտոն սահմանելու հնարավորությամբ: Այդ նախարարի գործառույթները կարող են դրվել Եվրահանձնաժողովի փոխնախագահի վրա, նա նաեւ կարող է գլխավորել եվրոգոտու երկրների էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների խորհուրդը (Եվրոխումբ), հայտնել է ԵՀ-ն:
Ներկայում Եվրահանձնաժողովում կան մի շարք եվրակոմիսարներ, այդ թվում՝ փոխնախագահների պաշտոնում, որոնք պատասխանատու են տնտեսական եւ ֆինանսական հարցերի համար: Եվրոխումբը, ընթացիկ կանոնների համաձայն, գլխավորում է արժութային միության երկրների գործող ֆինանսների նախարարներից մեկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: