
Կատալոնիայում «տրակտորների երթ» է անցկացվում է ի պաշտպանություն անկախության հանրաքվեի

Սեպտեմբերի 29-ին իսպանական Կատալոնիայում այսպես կոչված տրակտորների երթ է անցկացվում ի պաշտպանություն ինքնավար մարզի անկախության հանրաքվեի: Այո մասին հայտնել են տարածաշրջանի Ֆերմերների միությունում։
Կատալոնիայի տարբեր կետերից փոխադրամիջոցների շարասյուները դուրս են եկել տեղական ժամանակով ժամը 08:00-ին: Կազմակերպիչների մտահղացմամբ՝ տրակտորներն ի վերջո պետք է ժամանեն այն շենքերի մոտ, որոնք պատկանում են Իսպանիայի իշխանություններին:
Բարսելոնայում դրանք կհասնեն թագավորության կառավարության պատվիրակության նստավայր: Ակցիան ուղղված է ինքնավարությունում «դեմոկրատիայի եւ ազատության պաշտպանությանը»:
Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալու շուրջ հանրաքվեն նշանակված է հոկտեմբերի 1-ին: Մինչդեռ Իսպանիայի իշխանությունները հանրահարցումը համարում են անօրինական եւ վստահեցնում, որ այն չի կայանա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: