
Կատալոնիայի ղեկավարը վստահ է, որ հանրաքվեի ընթացքում բռնություններ չեն լինի

Ժեներալիտետի (Կատալոնիայի կառավարության) նախագահ Կառլոս Պուչդեմոնը վստահ է, որ ընտրողներն իրենց հանգիստ կպահեն հոկտեմբերի 1-ին ինքնավարության անկախության հարցի շուրջ քվեարկության անցկացման ժամանակ։
«Ես չեմ կարծում, թե կլինի մեկը, ով ուժ կկիրառի կամ բռնություն կհրահրի, ինչը կվարկաբեկեր հանուն Կատալոնիայի անկախության շարժման անբասիր խաղաղասիրական իմիջը»,-հայտարարել է Պուչդեմոնը Reuters գործակալությանը տված հարցազրույցում:
Կատալոնիայի ղեկավարը նաեւ կոչ է արել տարածաշրջան ուղարկված իսպանացի ոստիկաններին՝ պրոֆեսիոնալ, այլ ոչ թե քաղաքական ստանդարտներով ղեկավարվել հոկտեմբերի 1-ին իրենց պարտականությունները կատարելու ժամանակ:
«Ես կցանկանայի, որ նրանք օգտագործեին նույն այն ստանդարտները, ինչ եւ Կատալոնիայի իրավապահ մարինները, ո՛չ քաղաքական ստանդարտներ, ո՛չ քաղաքական հրամաններ, այլ պրոֆեսիոնալ ստանդարտներ»,-հայտարարել է Պուչդեմոնը:
Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են հոկտեմբերի 1-ին անցկացնել անկախության հանրաքվե, որը չի ճանաչում իսպանական կառավարությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: