
Սերժ Սարգսյանը Տիրան Խաչատրյանին նշանակել է Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Տիրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ`ազատվելով ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետը և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ.
Գեներալ-մայոր Տիրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ`ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից»,- ասված է նախագահի՝ այսօր ստորագրված հրամանագրում։