Բաժիններ՝

ԱՄՆ-ը հրաժարվել է Սիրիայում ՌԴ-ի հետ համակարգել ցամաքային գործողությունները

Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է ստորագրել Սիրիայում ոչ միայն երկնքում, այլեւ ցամաքում գործողությունների համակարգման համաձայնագիր, բայց ամերիկյան կողմը չի ընդունել այդ առաջարկությունը: Այդ մասին սեպտեմբերի 29-ին հաղորդել է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով Ռուսաստանի դիվանագիտական շրջանակների բարձրաստիճան աղբյուրների։

«Այդ պլանն, ըստ էության, կրկնում էր օդում միջադեպեր թույլ չտալու՝ արդեն գործող համաձայնագիրը, բայց ԱՄՆ-ը հրաժարվել է: Ինչպես էլ լինի, մեր միջեւ համակարգում կա, բայց այն չի կանոնակարգվում ոչ մի կարգի փաստաթղթով»,- ասել է հրատարակության զրուցակիցներից մեկը:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի նման վարմունքի հնարավոր պատճառն այն է, որ համաձայնագրի առկայության դեպքում ամերիկացիները ռուսական կողմի պահանջով ստիպված կլինեին հայտնելու իրենց զորամասերի դիրքը Սիրիայի այս կամ այն շրջանում, բայց, ըստ երեւույթին, նրանք ցանկանում են դրանից խուսափել, հաղորդել է «Ինտերֆախս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930