Բաժիններ՝

Թուրքիան ՌԴ-ից լոլիկի ներմուծման արգելքի չեղարկում է ակնկալում երկու օրվա ընթացքում

Անկարան ակնկալում է, որ Մոսկվան թուրքական լոլիկի ներմուծման սահմանափակումների չեղարկման վերաբերյալ որոշում կընդունի 1-2 օրվա ընթացքում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին:

«Ռուսաստանին լոլիկի մատակարարման արգելքը վերացվում է: Հուսով եմ՝ տեխնիկական առումով մենք դա կտեսնենք 1-2 օրվա ընթացքում: Մենք լսել ենք այդ որոշման մասին, բայց ցանկանում ենք, որ այն հաստատվի պաշտոնապես: Կարող ենք ասել, որ այդ խնդիրը լուծված է, հաստատումը մենք լսել ենք ՌԴ նախագահի շուրթերից, բայց եկեք սպասենք առաջին բեռնառաքմանը»,- Անկարայում ասել է Զեյբեքչին լրագրողներին, հաղորդել է ՌԻա Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս