Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն այցելել է Գրենլանդիա՝ տեղաբնակներին իր աջակցությունը հայտնելու համար

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն այցելել է Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկ՝ բանակցություններ վարելու տարածքի ղեկավար Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի հետ։ Այդ մասին տեղեկացնում է  Euronews-ը։

Ֆրեդերիկսենը Նուուկ է ժամանել Բրյուսելից, որտեղ մասնակցում էր Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովին և հանդիպել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Նուուկի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո Ֆրեդերիկսենին դիմավորել է Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը։ Վերջինս հայտնել է, որ Գրենլանդիան պատրաստ է ավելին անել և հյուրընկալել ՆԱՏՕ-ի առաքելությունը։

ԱՄՆ- նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս պնդել է, որ Միացյալ նահանգները Գրենլանդիայի կարիքն ունի՝ Ռուսաստանի և Չինաստանի սպառնալիքներին դիմակայելու համար։ Նա չեղարկել է ութ եվրոպական երկրների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը՝ Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունն ապահովելու համար։

Տեսանյութեր

Լրահոս