Իրանի Թավրիզ քաղաքում կայացել է եռակողմ հանդիպում «Ադրբեջանի երկաթուղային ճանապարհներ» ընկերության նախագահ Ջավիդ Գուրբանովի, «Իրանի երկաթուղային ճանապարհների» գլխավոր տնօրեն Մոհսեն Պուրսեիդ Աղայի ու «Վրաստանի երկաթուղային ճանապարհներ» ընկերության գլխավոր տնօրեն Մամուկա Բախտաձեի մասնակցությամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
10 փախստական է զոհվել Էգեյան ծովում նավի խորտակման հետևանքով: Զոհերի թվում կա 5 երեխա, հայտնում է Reuters-ը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:
Anonymous խմբավորման ցանցահենները հայտարարել են Թուրքիայի իշխանությունների դեմ խոշորամասշտաբ կիբերպատերազմի մասին՝ նրանց մեղադրելով ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեջ, հայտնում է The Mirror-ը:
Գերմանիայի իշխանությունները որոշում են կայացրել Թուրքիայի Իսկենդերուն նավահանգստից դուրս բերել իրենց զենիթահրթիռային Patriot համակարգերը, հայտնում է SOL-ը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը երկրները կմոտեցնի խաղաղ գործընթացին:
Մոսկվայի հյուսիսում գտնվող ռեստորաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է, հայտնում է RIA Novosti-ն:
Մենք գրեթե ամեն օր այդ խնդիրն զգում ենք եւ գիտակցում ենք, որ Արցախի չներկայացվածությունը բավականին լուրջ բացթողում է, որն անհրաժեշտ է վերականգնել։ Եթե վերականգնվեր, մենք եւս ասելիք կունենայինք աշխարհին։ Բայց ձեզ չթվա, որ մենք խնդիրն առաջ չենք քաշում, եւ մենք, եւ Հայաստանի նախագահն անընդհատ շեշտում ենք, որ անհրաժեշտ է վերականգնել բանակցություններին Արցախի մասնակցությունը…
Reuters-ի տեղեկություններով, 2 մարդ վնասվածքներ է ստացել Ստամբուլի Sabiha Gökçen միջազգային օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
ԴԱԻՇ-ն արգելել է տոնել Մուհամմեդ մարգարեի ծննդյան օրը
ԴԱԻՇ-ի զինյալներն իրենց օկուպացրած տարածքներում արգելել են տոնել Մավլիդը՝ Մուհամմեդ մարգարեի ծննդյան օրը: Նույնը պահանջել են նաև ահաբեկչական մյուս կազմակերպությունները՝ «Ջեյշ ալ-իսլամն» ու «Ախրար աշ-Շամը»: Այս մասին տեղեկացնում է LifeNews-ը:
«Նրանք իրենք ահաբեկչությունը փաթաթել են իսլամի զարդարված զգեստով, միաժամանակ տարածում են բանդիտիզմ Շամի ու Լևանտի ողջ տարածքներում: Ավերելով Սիրիան, որը արաբական ու իսլամական աշխարհի սիրտն է, նրանք այդկերպ ազատվում են հենց իսլամից: Նրանց մզկիթները պրիմիտիվ են, նրանք չունեն իրենց պատմությունը: Նրանք այն չեն էլ ունենալու»,- զինյալների արգելքը մեկնաբանել է Սիրիայի իսլամի հարցերով նախարար Աբդուլ Սատաև Ասսաեդը:
Մավլիդը տոնվում է Սիրիայի բոլոր այն քաղաքներում, որոնք գտնվում են Սիրիայի կառավարության վերահսկողության ներքո: Այդ կրոնական տոնը նշվում է ինչպես շիա, այնպես էլ սուննի ընտանիքներում: Այս տարի պատերազմի պատճառով Դամասկոսում հրաժարվել են ճոխ տոնակատարություններից ու սահմանափակվել կրոնական ծեսերը նշելով: Այդուհանդերձ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ընտանիքն այդ օրը, ավանդույթի համաձայն, այցելել է մզկիթ:
Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ավիահարվածները սեպտեմբերի վերջից խլել են նվազագույնը 200 խաղաղ բնակչի կյանք ու հանգեցրել զանգվածային ու չարդարացված ավերումների, ասվում է իրավապաշտպան Amnesty International կազմակերպության զեկույցում, տեղեկացնում է BBC-ն:
«Ալիեւն արդեն շատ քիչ է զբաղվում ղարաբաղյան հիմնախնդրով, նա դրա ժամանակն այլեւս չունի՝ իշխանության պահպանման խնդիրն է նրա համար խիստ օրհասական, Ղարաբաղի հարցը նա թողել է Հասանովի վրա: Սա եւս ահագին բան է նշանակում»:
Բոլորովին հակառակ վերաբերմունքը հայաստանցի հարցվածները ցուցաբերել են ԱՄՆ նախագահ Օբամայի հանդեպ: Հարցված հայաստանցիների 43 տոկոսը «ատում է» Օբամային: Մեզնից ավելի շատ Օբամային ատում են միայն Պակիստանում, Պաղեստինում եւ Ռուսաստանում:
Հնարավոր է՝ խնջույքը կազմակերպվի ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում:
«Ասեմ ավելին, ես արդեն մի քանի ամիս աշխատում եմ Նիկողոսյանի թիմակիցների հետ, որոնք տարիներ շարունակ նրա հետ միասին տարբեր տնտեսական ու սոցիալական ծրագրեր են իրականացրել մեր երկրում, բայց նրանցից ոչ մեկը, անգամ՝ մասնավոր զրույցներում, կարծիք չի հայտնել, որ կողմնակից է Հայաստանի՝ ՌԴ կազմի մեջ մտնելուն, էլ ուր մնաց, թե՝ նման քարոզչություն անեն բացեիբաց»:
«Ադրբեջանն արդեն իսկ հայտնել է իր բացասական դիրքորոշումը ԱՄՆ Կոնգրեսի այս նախաձեռնության վերաբերյալ, մինչդեռ Ռուսաստանը դեռևս չի հստակեցրել իր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ»:
Գրեթե 1 միլիոն անօրինական ներգաղթյալ, այդ թվում՝ ավելի քան 500 հազար սիրիացի է ժամանել Եվրոպա Միջերկրական ծովով՝ սկսած 2015թ. սկզբից: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը, տեղեկացնում է TASS-ը:
Շվեդիայի խոշորագույն երկաթուղային փոխադրողը՝ SJ ընկերությունը, որոշում է կայացրել կասեցնել երկաթուղային հաղորդակցությունը Դանիայի հետ սահմանին անձնագրային վերահսկողությանը վերաբերող նոր օրենքի պատճառով:
«Առհասարկ այդ քաղաքացիների խմբի ձերբակալումն առաջին օրից շատերի մոտ անլուրջ զգացողություն առաջացրեց ու այդ անլրջությունը շարունակվում է: Գործող ռեժիմն իր համապատասխան ծառայություններով չունի ժողովրդի վստահությունը: Այդ գործի ծագերում կա քաղաքական աստառ, ես վստահ եմ: Վահան Շիրխանյանի ձերբակալկումը հարց է առաջացնում, թե ինչո՞ւ խումբը ձերբակալվեց նոյեմբերին, իսկ Շիրխանյանը՝ մի քանի օր առաջ, այսինքն՝ մոտ 25 օր հետո նոր իմացան, որ նա ներքաշված է այդ ամենին»:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ուղևորվել է Մոսկվա, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:
Աշխատությունը հրատարակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Օրենքի ուժով» ՀԿ-ին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
Ռուսաստանը վաղվանից՝ դեկտեմբերի 23-ից, հեշտացնում է Վրաստանի քաղաքացիների համար այցագրի (վիզայի) ստացումը, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքին:
«Որևէ ընտրության կարիք չունեմ, բայց ինձ մոտ հրամայական է, որ վերջին շունչս չփչած՝ տեսնեմ այն նոր Հայաստանը, որը հիմնված կլինի պետության ինքնիշխանության, ազգի շահի գիտակցման վրա»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Թուրքիայի պատվիրակությանը, որը գլխավորում է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմաիլ Քահրամանը:
Ակնհայտ է, որ հայերի` ալևիների, հատկապես զազա-ալևիների հետ խորը և բազմակողմ հարաբերություններ զարգացնելու բազմաթիվ հիմքեր կան: Հաշվի առնելով նրանց բազմաքանակությունը, տեղաբաշխումը, ինչպես նաև թուրքերի հետ ունեցած հարաբերությունները, իմ համոզմամբ, զազա-ալևիները Հայաստանի անվտանգության միջավայրի կարևորագույն բաղադրիչն են:
Չեղյալ է հայտարարվել Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի, Գեորգի Կվիրիկաշվիլիի ու Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը, որը նախատեսված էր անցկացնել վաղը՝ դեկտեմբերի 23-ին, Թբիլիսիում, հայտնում է APA գործակալությունը:
Դատապարտելով Մերձավոր Արեւելքում եզդի մեր քույրերի եւ եղբայրների ֆիզիկական ոչնչացման փաստերը՝ առաջարկել եմ Ազգային ժողովում կազմակերպել եզդի ժողովրդի ջարդերի ցուցադրություն: Առաջարկս մնում է ուժի մեջ: Ուստի իմ «ստերի» մասին լուրերը չափազանցված են: Ինչպես նախկինում, այդպես էլ այժմ եւ հետագայում իմ գործունեության ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ եզդի իմ քույրերի եւ եղբայրների հիմնահարցերը:
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը 2015թ. կորցրել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքների 14%-ը (12,8 հազար քառակուսի կիլոմետր), ասվում է IHS հետազոտական կենտրոնի հայտարարության մեջ, որը կազմվել է բաց աղբյուրների տեղեկությունների հիման վրա:
Ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերությունը, որին պատկանում էր Եգիպտոսի Սինայի թերակղզում կործանված А321 ինքնաթիռը, ստացել է 23 մլն դոլարի չափով փոխհատուցում: Այս մասին հայտնում է BBC-n:
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին եւ 22-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունների հետ: