«Պապիկ սրանք մեր զինվորները չեն». թոռնիկի հարցից Յըլդըրըմը չի կարողացել զսպել արցունքները
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նախարարական խորհրդի նիստի ժամանակ նոր տվյալներ է հրապարակել երկրում ռազմական հեղաշրջման ձախողված փորձի հետևանքով զոհերի, վիրավորների ու ձերբակալությունների վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը: «Հեղաշրջման փորձի ժամանակ 208 զոհ ունեն, որից 60ը` ոստիկան, 3ը` զինվոր, 145ը` քաղաքացիական անձ: Վիրավորների թիվը 1491 է:Ձերբակալվածների թիվը 7 հազար 543 է: 316 մարդ կալանավորված է», ասել է Յըլդըրըմը:
«Պապիկ սրանք մեր զինվորները չե՞ն, ինչու են մարդկանց սպանում». վարչապետը պատմել է իր և 12ամյա թոռան խոսակցության մասին` չկարողանալով զսպել իր արցունքները և խոստանալով, որ հեղաշրջման փորձի բոլոր պատասխանատուները պատասխան են տալու:
Անդրադառնալով կատարվածի պատասխանատուներին մահապատժի ենթարկելու վերաբերյալ կոչերին` Յըլդըրըմն ասել է.
«Մահապատժի մասին մեր քաղաքացիների ցանկությունը հրաման է: Սակայն սխալ կլինի հապշտապ որոշում կայացնելը»:
https://www.youtube.com/watch?v=dnsfTnW-kIs