Բաժիններ՝

Թուրքիայում հեղաշրջման փորձը նոր խնդիրներ է ստեղծում ԱՄՆ-ի համար. WSJ

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը մարտահրավեր է նետում ահաբեկչության դեմ պայքարի և իսլամական երկրներում «ժողովրդավարություն կառուցելու» Արևմուտքի ջանքերին, գրում է հեղինակավոր The Wall Street Journal պարբերականը:

Թուրքիայում ցանկացած քաղաքական ճգնաժամ և ժողովրդավարության թուլացում բազմիցս թուլացնում է այն խնդիրները, որոնք ԱՄՆ-ն իր առաջ է դնում միջազգային հարթակում:

Աշխարհում անկայուն իրավիճակի ֆոնին Վաշինգտոնին անհրաժեշտ է վերագնահատել իր հարաբերությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրի և ԱՄՆ-ի առանցքային դաշնակցի հետ Մերձավոր Արևելքում, գրում է պարբերականը:

Թուրքիայի ռազմավարական վիճակի և Արևմուտքի հետ համագործակցության գնալու նրա պատրաստակամության պատճառով ԱՄՆ-ը Անկարայի հետ մեծ հույսեր է կապել՝ Թուրքիային դարձնելով ԴԱԻՇ-ի դեմ ռազմավարության, սիրիական ճգնաժամի կարգավորման և միգրացիան ճգնաժամի անկյունաքար, գրում է հոդվածագիրը:

Բոլորովին վերջերս Վաշինգտոնը դիտարկում էր Թուրքիային որպես ժողովրդավարության հաջող մոդել իսլամական երկրներում և այն դիտարկում էր որպես կապող օղակ Արևմուտքի և Մերձավորարևելյան տարածաշրջանի միջև, սակայն հեղաշրջման փորձը ստեղծում է «անկայունության բռնկում» դաշինքի արևելյան ճակատում, իսկ Անկարան ԱՄՆ-ի համար դառնում է խնդիրների նոր աղբյուր, ընդգծում է պարբերականը:

Մասնավորապես, Սպիտակ տունը ռիսկի է դիմում սուր հակադրության մեջ մտնել Անկարայի հետ թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու պահանջի պատճառով:

Բացի այդ, ըստ հոդվածագրի, քիչ մտավախություններ չի հարուցում նաև այն փաստը, որ Թուրքիայի նախագահը մտադիր է խստացնել վերահսկողությունը երկրում՝ դրա համար օգտագործելով ոչ ժողովրդավարական գործիքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս