Բաժիններ՝

Թուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատարն իրեն անվանել է հեղաշրջման գլխավոր կազմակերպիչ

Թուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ալի Օզթյուրքը խոստովանել է, որ նա է կանգնած եղել ապստամբների հետևում, ովքեր կազմակերպել էին ձախողված հեղաշրջման փորձը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»­-ը:

Հաղորդվում է, որ Ալի Օզթյուրքը դատախազությունում խոստովանական հայտարարությամբ է հանդես եկել: Ավելի վաղ նա ձերբակալվել էր և կալանքի տակ էր պահվում:

Թուրքիայում հուլիսի 15-­ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 290 մարդ: Վիրավորների թիվը պաշտոնական տվյալներով 1440 է: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ երկրում «զտումները» շարունակվում են, ձերբակալված է շուրջ 6 հազար մարդ: Ակնկալվում է, որ այս թիվն առաջիկայում ավելանալու է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031