«Թուրքիան կարող է զրկվել ՆԱՏՕ-ի անդամակցությունից». Ջոն Քերի
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, թե Թուրքիայի գործողությունները, որոնք խախտում են ժողովրդավարական սկզբունքները, կարող են հանգեցնել նրան, որ երկիրը կկորցնի ՆԱՏՕ-ի անդամակցությունը, հայտնում է The Independent-ը:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Քերին ասել է, որ «ԱՄՆ-ը կանգնած է Թուրքիայի ընտրված ղեկավարության կողքին»:
Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը կոչ է անում Թուրքիայի կառավարությանը «աջակցել երկրի ժողովրդավարական ինստիտուտների ամենաբարձր չափանիշներին և նպաստել օրենքի գերակայությանը»:
«Մենք, անկասկած, աջակցում ենք հեղաշրջմանն առնչություն ունեցողներին պատասխանատվության ենթարկելուն, սակայն մենք նաև նախազգուշացնում ենք չդիմել քայլերի, որոնք դուրս են գալիս այդ շրջանակից»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը:
Ֆեդերիկա Մոգերինին, իր հերթին, հայտարարել է, թե ոչ մի երկիր չի կարող հաշվարկել անդամակցել Եվրամիությանը, եթե մահապատիժ սահմանի:
Քերին հավելել է, որ «ՆԱՏՕ-ն նաև պահանջում է հարգանքով վերաբերվել ժողովրդավարությանը»:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր կողմնակիցների հետ հանդիպմանը կոչ էր արել վերադարձնել մահապատիժը:
Թուրքիան մահապատիժը չեղյալ էր հայտարարել 2004թ. ԵՄ-ին անդամակցելոaւ չափանիշներին համապատասխանելու համար: