Բաժիններ՝

Վրաստանի վարչապետը կայցելի Անկարա

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի՝ հուլիսի 19-ին Անկարա այցի շրջանակում տեղի կունենա ռազմավարական համագործակցության վրաց-թուրքական խորհրդի առաջին նիստը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Տվյալ նիստն անցկացնելու պատրաստակամությունը Վրաստանի վարչապետը քննարկել է իր թուրք գործընկերոջ՝ Բինալի Յըլդըրըմի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

Կողմերը կարևորել են այդ այցը և պատրաստակամություն հայտնել քննարկել ռազմավարական գործընկերության բոլոր ուղղությունները, ասվում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Կվիրիկաշվիլին իր ցավակցություններն է հայտնել Թուրքիայի ժողովրդավարության պաշտպանության համար իրենց կյանքը զոհած մարդկանց ընտանիքներին:
Նա խաղաղություն և կայունություն է մաղթել Թուրքիայի ժողովրդին և կառավարությանը:

Կվիրիկաշվիլին նշել է, որ ուժեղ և ժողովրդավարական Թուրքիան կարևոր է տարածաշրջանի զարգացման և կայունության համար և իր աջակցությունն է հայտնել ժողովրդավարական ճանապարհով ընտրված Թուրքիայի իշխանություններին:

Թուրքիայի վարչապետն ընդգծել է, որ Թուրքիայում իրավիճակը կայունացել է, և Վրաստանի հետ համագործակցությունը շարունակվելու է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս