Բաժիններ՝

ԵՄ-­ից դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները կփոխվեն. Շտայնմայեր

Եվրամիությունից դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները կփոխվեն: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»­-ն, այս մասին Բրյուսելում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

«Բեծ Բրիտանիայի ու Եվրամիության հարաբերությունն այլ կլինեն, ինչպես այն պետությունների հետ, որոնք այսուհետ Եվրամիության անդամ չեն: Չի կարող լինել այնպես, որ Մեծ Բրիտանիան նշանակալի մասով պահում է իր իրավունքները, բայց չի կիսում պարտականությունները»,­- ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը:

Նա հավելել է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է որ Մեծ Բրիտանիան չի դադարել մնալ Եվրոպայի մաս: Բորիս Ջոնսոնը նաև նշել է, որ կշարունակի մասնակցություն ունենալ Սիրիայի, Լիբիայի և այլ կոնֆլիկտների կարգավորման գործում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031