Բաժիններ՝

Նազարբաևն Ալմաթիում ոստիկանների վրա հարձակումը որակել է ահաբեկչություն

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ահաբեկչություն է որակել այսօր Ալմաթիում ոստիկանական տեղամասի վրա տեղի ունեցած հարձակումը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Այսօր Ալմաթիում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում, որը, ցավոք, դարձյալ հանգեցրեց մարդկային զոհերի: Ցավակցում եմ զոհերի ու տուժածների հարազատներին»,- հայտարարել է Նազարբաևը Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:
Նա հանձնարարել է «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները քաղաքում իրավակարգը պահպանելու համար», ինչպես նաև կասեցնել խուճապ առաջացնող լուրերի տարածումն ու հայտնաբերել սադրիչներին:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան, ըստ Ղազախստանի ՆԳՆ-ի, Ալմաթիում անհայտ անձի հրաձգության հետևանքով սպանվել է 4 մարդ, այդ թվում՝ 3 ոստիկան:
Կասկածյալին հաջողվել է ձերբակալել, նրա ինքնությունը պարզվել է:

Reuters-ը, հղում կատարելով հիվանդանոցում իր աղբյուրին, հայտնում է 6 սպանվածի և 8 վիրավորի մասին:

Ալմաթիում ահաբեկչական վտանգի բարձրագույն՝ կարմիր աստիճան էր հայտարարվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս