Իրանը Ռուսաստանից ստացել է Ս300 համալիրների հրթիռների առաջին խմբաքանակը. Թասնիմ
Իրանը Ռուսաստանից ստացել Է Ս300 համալիրների հրթիռների առաջին խմբաքանակը: Այս մասին հաղորդել Է Իրանի Թասնիմ լրատվական գործակալությունը: «Իրանում ստացվել Է Ս300ՊՄՈՒ2 համալիրների հրթիռների առաջին խմբաքանկը:
Այդ համալիրները կուժեղացնեն Իրանի Իսլամական Հանրապետության հակաօդային պաշտպանության համակարգը», ասված Է գործակալության հաղորդարգության մեջ:
Այս տարվա ապրիլին հաղորդվել Էր Իրանին Ս300 զենիթահրթիռային համալիրների մատակարարումներն սկսվելու մասին:
Այդ համակարգերի առանձին տարրեր, մասնավորապես, ռադարները, ցուցադրվել են ապրիլի 17ին Թեհրանում կայացած զորահանդեսի ժամանակ: Իրանին Ս300
ի մատակարարման պարտավորագիրը կնքվել Է 2007 թվականին:
Սակայն դրա կատարումը դադարեցվել Էր 2010 թվականի հունիսի 9ին ՄԱԿի Անվտանգության խորհրդի կողմից թիվ 1929 բանաձեւի ընդունմամբ, որն արգելք Էր դրել Իրանին արդի սպառազինությունների, այդ թվում հրթիռների եւ հրթիռային համակարգերի հանձնմանը:
Անցյալ տարվա ապրիլին Ռուսաստանի նախագահ Վլադտմիր Պուտինը վերացրեց Իրանին Ս300 համալիրների մատակարարման արգելքը, նույն թվականի նոյեմբերին պարտավորագիրը մտավ ուժի մեջ: Ինչեպս հայտարարել Է «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը, մինչեւ այս տարվա վերջը Ռուսաստանը կավարտի Իրանին Ս300 զենիթահրթիռային համալիրների մատակարարումները, հաղորդել
Է ՏԱՍՍը: