![](/banners/BeFunky-design.jpg)
Բռնությունը քաղաքականության մեջ անընդունելի է. Ստեփան Դեմիրճյանը «Սասնա ծռեր» զինված խմբի գործողությունների մասին. tert.am
![](https://168.am/wp-content/uploads/2013/05/stepan.demirchyan.jpg)
Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն իր ցավակցությունն է հայտնում «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործողությունների արդյունքում զոհված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին:
Tert.am-ի հետ զրույցում ՀԺԿ ղեկավարն ասաց. «Հիմա ամեն ինչ պետք է անել` նոր զոհեր ու արյունահեղություն թույլ չտալու համար: Առհասարակ, բռնությունը քաղաքականության մեջ անընդունելի է, իսպառ պետք է արմատախիլ արվի: Իսկ դրա համար պետք է վերացվեն պատճառները. երկրում ձևավորել ժողովրդավարական ավանդույթներ, անցկացնել ժողովրդավարական ընտրություններ և լուծել բազմաթիվ կուտակված խնդիրները»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։