Բաժիններ՝

Մերկելը Էրդողանին կոչ է արել հավատարիմ մնալ օրենքի գերակայության սկզբունքին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել հավատարիմ մնալ օրենքի գերակայության սկզբունքին ռազմական հեղաշրջման փորձի դեմ ուղղված գործողություններում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»­-ն:

«Ես կողմ եմ նման խոսակցություններին: Կանցլերը, նախ և առաջ, իր ցավակցություն է հայտնել մեծ թվով զոհերի կապակցությամբ, ինչպես նաև խիստ քննադատել է հեղաշրջման փորձը: Նա նաև կոչ է արել իրավիճակային արձագանքման գործողություններում հավատարիմ մնալ օրենքի գերակայությանը»,­- ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031