Բաժիններ՝

«Թուրքիայի խունտա Կառավարությունը Հայաստանի նկատմամբ դրական տրամադրված չի լինելու». թուրք վերլուծաբանը՝ Coup D’ etat-ի և տարածաշրջանային զարգացումների մասին

168.am-ի զրուցակիցն է Թուրքիայում հրատարակվող «Թարաֆ» օրաթերթի նախկին թղթակից, քաղաքական վերլուծաբան Օզգյուն Օշչերը:

– Օզգյուն, ի՞նչ է կատարվեց Թուրքիայում, որո՞նք են տեղի ունեցողի գլխավոր պատճառները:

– Տեղի ունեցողը որակվեց՝ որպես ձախողված ռազմական հեղաշրջման փորձ: Ստամբուլում զինվորականները տանկերով կանգնեցրել էին երթևեկությունը բոլոր կամուրջների վրա, քաղաքի տարբեր հատվածներում կային հատուկենտ շարժումներ: Անկարայում, որտեղ ես եմ ապրում, երկու-երեք ռազմական ուղղաթիռներ էին թռչում շատ ցածր՝ թիրախավորելով քաղաքի որոշ կարևոր կետեր, այդ թվում՝ Խորհրդարանի Ոստիկանության բաժինը: Խորհրդարանի շենքը հարձակման ենթարկելիս՝ եղավ նաև կրակահերթ ուղղաթիռից: Ականատեսները պնդում են, որ նաև քաղաքացիական անձինք են սպանվել:

Ամեն բան փոխվեց, երբ գիշեր եկավ՝ Կառավարությանը նվիրված զինված ուժերն իշխանությանը վերադարձրին Ստամբուլի օդանավակայանը, որտեղ էրդողանը, ով արձակուրդում էր, վայրէջք կատարեց: Նա իր կողմնակիցներին կոչ արեց դուրս գալ փողոցներ: Առավոտյան ԶՈՒ-ն հրաման ստացավ վերականգնել բոլոր կարևոր շինությունների նկատմամբ վերահսկողությունը: Գլխավոր շտաբի պետը, ով, ըստ հաղորդագրությունների, առևանգվել էր, ինչ-որ կերպ ողջ էր մնացել: Այս ամենին հաջորդեցին մասսայական ձերբակալությունները՝ շուրջ 3000 զինվորական և 2700 դատավոր: Կառավարության բոլոր կուսակցությունները միասնական հայտարարություն տարածեցին այս ռազմական ներխուժման փորձի դեմ:
Այս ամենի իրական պատճառը հստակեցնելը բավականին բարդ կլինի:

Կարդացեք նաև

Ինչպես շատերը գիտեն, այս երկիրը ռազմական հեղաշրջումների պատմություն ունի: Մյուս կողմից՝ շատերը հակադարձում էին Կառավարության պնդմանը, թե սա կարող է հեղաշրջում լինել, այն որակելով՝ որպես ինքնահեղաշրջման փորձ, որը կարող է հետագայում Էրդողանին ձեռնտու լինել, ով հեղաշրջումից բխող խստացումների միջոցով կպահպանի իր իշխանությունը: Նրանք նաև փաստում են, որ հեղաշրջման հանգամանքները ցույց են տալիս, որ Էրդողանը չէր այդ ամենի թիրախը: Սա, իհարկե, էլ ավելի կխորացնի երկրում առկա բևեռացումը, քանի որ իշխող ԱԶԿ-ի կողմնակիցներն այնքան նվիրված են, որ ինքնահեղաշրջման մասին մտածելը նրանց կողմից կդիտարկվի դավաճանություն:
Մեկ այլ հարց ևս գոյություն ունի՝ հետախուզական ծառայությունները տեղյակ չէի՞ն եղել հեղաշրջման փորձի մասին: Եթե՝ այո, ապա նրանք զեկուցե՞լ էին արդյոք Կառավարությանը:

– Ի՞նչ սպասել այս զարգացումներից հետո Թուրքիայում:

– Էրդողանը եղանակներ կփնտրի իր իշխանությունն ընդլայնելու համար՝ մի բան, որին նա երկար ժամանակ փորձում էր հասնել՝ պաշտոնականացնելով նախագահական համակարգը: ԶՈՒ-ում և դատական համակարգում արդեն իսկ մասսայական ձերբակալություններ են սկսվել, և ձերբակալվում են նրանք, ովքեր համարվում են գյուլենական կամ գյուլենամետ: Սա կարող է տարածվել դատական ողջ համակարգի վրա: Եթե վաղ ընտրություններ անցկացվեն, ապա ԱԶԿ-ն արդեն հաստատել է իր մեծամասնության ընդլայնումը: Կապ չունի՝ ինչ կլինի, կարևորը, որ ԱԶԿ-ն կլինի իրավիճակի գլխավոր շահառուն: Նրանք նաև նոր հնարավորություն ունեն ԶՈՒ-ի աչքում իրենց զոհ ձևացնելու համար, որը չափազանց արդյունավետ կլինի կուսակցության իմիջի տեսանկյունից: Բևեռացումը կխորանա ԱԶԿ-ի կողմնակիցների ու նրանց միջև, ովքեր կկարծեն, թե սա ինքնահեղաշրջման փորձ էր:

– Սրանից հետո, ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կզարգանան ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները՝ մի կողմից, Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները՝ մյուս կողմից:

– Էրդողանը վերջերս ներողություն խնդրեց Ռուսաստանից, ուստի այդ հարաբերությունները կմտնեն դրական փուլ: Տնտեսությունն ԱԶԿ-ի իշխանական կլանի գլխավոր վեկտորն է, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները չափազանց կարևոր են՝ տուրիզմի և առևտրի տեսանկյունից: Թուրքիայի տնտեսությունը բավականին խոցելի է, քանի որ հիմնված է սպառման վրա: Դա վերաբերում է մի շարք ոլորտների, ինչպիսին շինարարությունն է, գյուղատնտեսությունը ու, մասնավորապես, տուրիզմը: Կարծում եմ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն, քանի որ նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմը նույնիսկ ակնարկել է Սիրիայի ուղղությամբ քաղաքականության փոփոխության մասին:

Դեռ կտեսնենք, թե ինչ տեղի կունենա ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Հետաքրքիր է, թե ԱՄՆ-ի հետախուզությունն արդյոք տեղյա՞կ է եղել այս փորձից: Ինջիռլիքում ԱՄՆ ռազմական բազան փակվել է հուլիսի 16-ին, բնականաբար, դրա համար հստակ պատճառ է եղել: Բայց ԱՄՆ-ում շուտով սպասվում են նախագահական ընտրություններ, և զարգացումները կախված կլինեն այդ ընտրությունների արդյունքներից:

– Թուրքիայում ստեղծված իրավիճակի ֆոնին՝ ինչի՞ց պետք է զգուշանան տարածաշրջանային երկրները և ինչպե՞ս պետք է գործեն:

– Այսպիսով՝ որքան խորը Թուրքիան կենտրոնանա իր ներքին խնդիրների վրա, այնքան վատ հարաբերություններ կունենա իր հարևանների հետ, և նրանց հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի օրակարգում չի լինի: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կամ դրական առաջընթացն այս հարցում կրկին հետաձգվելու է: Խունտա Կառավարությունը Հայաստանի նկատմամբ ամեն դեպքում դրական տրամադրված չի լինելու: Քանի դեռ ԱԶԿ-ն մնում է իշխանության ղեկին, թվում է, որ նրանք փոխում են իրենց տարածաշրջանային քաղաքականությունը՝ դարձնելով այն ավելի պրագմատիկ: Նրանք կփորձեն օգտագործել Կառավարության զոհի կարգավիճակը: Կառավարության կապն ԻՊ-ի հետ առաջիկայի ամենակարևոր հարցերից մեկն է լինելու: Տարածաշրջանային երկրները պետք է ամենաքիչը մեծացնեն ճնշումները Թուրքիայի նկատմամբ՝ դադարեցնելու համար Թուրքիայի կապերն ԻՊ-ի հետ, որը նրանք հերքում են, չնայած շատերի համար պարզ է, որ նրանք առանցքային դերակատարություն են ունեցել ԻՊ-ի տարածման և ձևավորման գործում: Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչ կներառի ԱԶԿ-ի կարգավորման գործընթացն Իսրայելի ու Ռուսաստանի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս